«ՀՀ իշխանությունների քաղաքականության պատճառով Հայաստանը դարձել է իզգոյ երկիր»․ Գագիկ Մինասյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ներգնա և արտագնա տուրիզմի ոլորտում տիրող իրավիճակին և ընդհանուր ցուցանիշներին։

Նրա խոսքով՝ ներգնա տուրիզմի ոլորտում անկումն ավելի մեղմ է, սակայն պետք է նկատել, որ, եթե հասարակության մեծամասնության մոտ եկամուտները նվազել են, ապա այդ ոլորտում դժվար է ակնկալել մեծ հաջողություններ։

«Վերջերս լսեցի, որ պարետի որոշմամբ Ջերմուկ քաղաքում մի քանի հանգստյան տներ էին փակվել։ Դե պատկերացրեք, եթե քաղաքացին իմանում է, որ, եթե գնա ինչ-որ տեղ, կարող է պատահել՝ հանկարծ փակվի, սա ուղղակի խփում է ներգնա տուրիզմին»,- նշեց Գագիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա այստեղ ըստ Մինասյանի՝ ընդհանրապես որևէ հեռանկար չկա՝ դաշտն ուղղակի ամայացել է. «Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության պատճառով Հայաստանն իզգոյ երկիր է դարձել։ Շատ երկրներ բացում են իրենց ավիափոխադրումներն այլ երկրների հետ, Հայաստանի մասին որևէ խոսք չկա։ Կարծում եմ՝ դեռ շատ ժամանակ է պետք, որպեսզի վերադառնանք այն վիճակին, որում էինք, սրա պատճառը մեկն է՝ իշխանությունների կողմից կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհին կատարած կոպիտ ու անուղղելի սխալները։ Երբ տուրիզմը զարգանում է, մուլտիպլիկատիվ էֆեկտով զարգացնում է շատ այլ ոլորտներ»,- եզրափակեց Գագիկ Մինասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս