Վերին Դվինում ջրանցքն ընկած 14-ամյա պատանու դին են հայտնաբերել
Հուլիսի 27-ին, ժամը 17։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 19։52-ին Անդրանիկ Ն․-ի (ծնված 2006 թ․) դին դուրս է բերվել ջրանցքից։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 19 փրկարար-ծառայող և մոտ 90 բնակիչ։