«Նիկոլ Փաշինյանը փաստացի վերադառնում է Սերժ Սարգսյանի թողած կետին»․ Աշոտյան

Արմեն շոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան հարցով երկու տարվա անիմաստ դեգերումներից եւ մեծամտությունից հետո Նիկոլ Փաշինյանը փաստացի վերադառնում է Սերժ Սարգսյանի թողած կետին»։

1. Արցախի ժողովրդի ինքնորոշման գերակայություն՝ նախկին «անվտանգություն եւ կարգավիճակ» անհասկանալի ձեւակերպման փոխարեն։

2. Շփման գծի եւ սահմանի միջազգային մոնիթորինգ՝ նախկին Դուշանբեի փոխարեն։

3. Արցախի հետ փաստացի ռազմա-քաղաքական դաշինք՝ սուբյեկտայնության նախկին downgrading-ի փոխարեն։

4. Թուրքիայի դերի մասին հստակ արձանագրումներ՝ նախկին լղոզումների փոխարեն»։

Արցախյան հարցով երկու տարվա անիմաստ դեգերումներից եւ մեծամտությունից հետո Նիկոլ Փաշինյանը փաստացի վերադառնում է Սերժ Սարգսյանի թողած կետին։

Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 23. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս