Բաժիններ՝

Ընդունելությունը սկսվել է մայիսի 25-ին, սակայն ընդունելության նոր կարգն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին

Փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևի լսել եք, որ ԿԳՄՍՆ-ն այս տարի փոխել է բուհեր ընդունելության կարգը, որի արդյունքում բարձր ստացածները հաճախ դուրս են մնացել, իսկ հազիվ դրական ստացածները` ընդունվել:

Չեմ ուզում խոսել կրթության և գիտության ոլորտում հերթական վիճելի նախաձեռնության ճիշտ կամ սխալ լինելուց: Արդեն հնչել են բավականին հիմնավոր կարծիքներ, որ փոփոխությունն ուղղակի իրականությունից կտրված է: Կնշեմ երկու փաստ, որոնք զուտ բնութագրում են նախարարության փնթի գործելաոճը (ժողովրդական լեզվով` գռդոնը)`

1. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ, ՍԱԿԱՅՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ: Եվ այսպես, նախարարությունը նախաձեռնում է ընդունելության կարգի լրջագույն փոփոխություն և այդ փոփոխության վերաբերյալ որոշումը կառավարություն է բերում ամենավերջին հնարավոր ժամկետին` կառավարության վերջին նիստին` մայիսի 21-ին:

Ասեմ, որ նորմատիվ իրավական ակտը սովորաբար ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրապարակման գործընթացը տևում է ստորագրումից հետո մոտ 10 օր: Տվյալ դեպքում, որոշումը ստորագրվել է մայիսի 25-ին, մեկ օրվա ընթացքում արագ հրապարակվել է, բայց միևնույն է` նախարարությունը չի հասցրել այնպես անել, որ կարգն ուժի մեջ մտնի մինչև ընդունելության գործընթացի սկիզբը (հղումը` մեկնաբանության մեջ):

Հենց որոշման մեջ նշված է, որ ընդունելության հայտերի ընդունումը սկսվում է մայիսի 25-ից, սակայն որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին: Սրանից հետո խոսել նրա մասին, որ դիմորդը պարտավոր էր հասկանալ ընդունելության կարգը, ուղղակի անընդունելի է:

2. ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1.5 ԷՋ Է: Ընդունելության կարգի փոփոխության հիմնավորման ծավալն ընդամենը 1.5 էջ է, որտեղ ընդամենը նշված է, որ այժմ համաճարակ է (հղումը` մեկնաբանության մեջ): Թե ինչ կապ ունի Հուբեյ նահանգի Վուհան քաղաքից եկած վարակը Հայաստանում ընդունելության հայտի առաջնության հետ` ինձ համար մութ մնաց:

Այսինքն, կրթության ոլորտում այս լրջագույն փոփոխությունը որևէ հիմնավորում փաստացի չունի` չկա ոչ մի հետազոտություն, ոչ մի հաշվարկ, նույնիսկ` որոշակի բառակույտ, որը կարելի է անվանել հիմնավորում:

Այսպիսի մոտեցմամբ նախարարությունը դեռ ցանկանում է հիմնովին փոփոխել գիտության կառավարման մոդելը, Ակադեմիան դարձնել ինչ-որ անհասկանալի կառույց, փոփոխել աստիճանաշնորհման ամբողջ տրամաբանությունը, վերափոխել բուհերի կարգավիճակը»:

Երևի լսել եք, որ ԿԳՄՍՆ-ն այս տարի փոխել է բուհեր ընդունելության կարգը, որի արդյունքում բարձր ստացածները հաճախ դուրս են…

Gepostet von Arsen Tavadyan am Mittwoch, 22. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս