Քանյե Վեսթը հայտարարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
Հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Վեսթը ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին հայտարարել է 2020թ․ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն դեռևս հստակ չէ, արդյոք երաժիշտը ձեռնամուխ է եղել քվեաթերթիկներում հայտնվելու աշխատանքին, թե ոչ։
«Այժմ մենք պետք է գիտակցենք Ամերիկայի խոստումը՝ վստահեով Աստծուն, միավորելով մեր տեսլականը և կառուցելով մեր ապագան»,- գրել է Վեսթը, հավելելով,- «Ես առաջադրվում եմ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու»։
«Թվիթեր» սոցիալական ցանցում արված գրառմանը պատասխանել է Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ դրոշի նկարով։
Նախագահական ընտրություններից 4 ամիս առաջ արված այս հայտարարության վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Հայտնի չէ, արդյո՞ք անվանի կատարողի անունը կհայտնվի քվեաթերթիկներում, թե ոչ։ Որպես նախագահի անկախ թեկնածու՝ Վեսթը ընտրություններին մասնակցելու հնարավորություն դեռևս ունի։