«Ճանապարհը արդյունավետության գնահատումն է». Միքայել Մալխասյան
Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ Է
Հանրակրթության պետական չափորոշչում առարկայական որևէ փոփոխություն կատարելիս պետք է հիմք ընդունել այս կամ այն առարկայի դասավանդման արդյունավետության գնահատումը։ Եթե դա չի կատարվել համալիր հետազոտությամբ, «առարկան արդյունավետ չի», «մասնագետները քիչ են», «նպատակին չի ծառայում» պնդումները սոսկ սուբյեկտիվ կարծիքներ են, որոնք կարելի է ցանկացած առարկայի վրա տարածել։ Այդ դեպքում քննարկում ծավալելն անգամ ավելորդ է, որովհետև չկան քննարկման սկզբունքներ և ամենակարևորը` հիմք։
Ինչ վերաբերում է «ինտեգրված առարկայի» ձևաչափի ներդրմանը, ապա ամերիկյան հանրակրթական համակարգում դա կիրառվում է բնության երևույթների և բնական գիտությունների օրինաչափությունների ընդհանուր-նախասկզբնական կոնցեպտուալ ընկալման հիմքեր ձևավորելու համար։
Հասարակական գիտությունների դեպքում այն առավել կիրառելի է Եվրոպական Միությունում, որտեղ միտված է, օրինակ, 2013-2015 թթ. մշակված «shared histories» (որին ես ինքս մասնակցել եմ)` պատմական զուգադիր իրականությունների ներկայացման կոնցեպտի ամրակայմանը, բայց սա չի արվում ազգային պատմության դասավանդման շրջանակում, այլ ինտեգրում է «այլոց իրականությունները»։ Պատմական գիտությունների դասավանդման հետ առնչվող խնդիրները պետական չափորոշչի մակարդակով կարգավորելուց առաջ նախևառաջ պետք է ծանոթանալ Եվրոպայի խորհրդի կողմից 2018 թ. սեպտեմբերին հրատարակված «Quality History Education in the 21st Century: Principles and Guidlines» միասնական չափորոշչային ուղեցույցին, որտեղ այս բոլոր սկզբունքները բացատրված են…»: