COVID-19-ը ֆրանսիացու մոտ չորսժամանոց էրեկցիա է առաջացրել
Ֆրանսիայում՝ Լե Շեն քաղաքի հիվանդանոցներից մեկում, COVID-19-ով ծանր պացիենտի մոտ պրիապիզմ է առաջացել՝ երկարատև և ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական գրգռվածության հետ: Հիվանդն ունեցել է չորսժամանոց էրեկցիա, գրում է Daily Mail-ը:
62-ամյա տղամարդու սեռական օրգանում առաջացել են արյան բազմաթիվ թանձրուկներ, որոնք երկար ժամանակ հեռացվել են ներարկիչի ասեղով: Հիվանդի ցավը թեթևացրել են սառույցով:
«COVID-19-ը տղամարդու մոտ առաջացրել է թրոմբոզ, որն էլ իր հերթին՝ նպաստել է պրիապիզմի դրսևորմանը»,- ասել է բժիշկ Միրիամ Լամամրին: Նա հավելել է, որ սա կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ առնանդամի թրոմբոզի իրեն հայտնի առաջին դեպքն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը