«Թատրոնի պատմություն», «Մեր մեծերը». Արտաշատի թատրոնը ներկայանում է առցանց նոր ծրագրերով
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 28-ից «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում #ԹԱՏՐՈՆԻ_ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և #ՄԵՐ_ՄԵԾԵՐԸ խորագրերով ներկայացնում է Արտաշատի թատրոնի պատմությունը, թատրոնում իրենց ստեղծագործական ուղին անցած բեմադրիչների, արտիստների կենսագրական տվյալները, ինչպես նաև տեղեկություններ այս տարիների ընթացքում թատրոնը ղեկավարած գործիչների մասին:
Թատրոնը հրապարակում է արխիվային լուսանկարներ հանդիսատեսից սիրված ներկայացումներից և հետաքրքիր ու հիշարժան փաստեր թատրոնի պատմությունից։
✅#ԹԱՏՐՈՆԻ_ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ✅#ՍՈՍ_ԵՎ_ՎԱՐԴԻԹԵՐԻբրև առաջին ու կարևոր փորձ, թատրոնի ստեղծագործական կյանքը նշանավորեց Պերճ…
Gepostet von Արտաշատի պետական դրամատիկական թատրոն am Dienstag, 30. Juni 2020
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը պատմեց, որ #ՄԵՐ_ՄԵԾԵՐԸ շարքով ներկայացնում են թատրոնի այն դերասաններին, որոնք մեծ դեր են ունեցել ոլորտի զարգացման գործում: «Մեր թատրոնում աշխատել են այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Ռաֆայել Ջրբաշյանը, Մայիս Ռաֆայելյանը և այլք: Արտաշատի թատրոնում հրաշալի արվեստագետներ են եղել: Մտածեցինք, որ ճիշտ կլինի այս ժամանակն օգտագործել նրանց ներկայացնելու համար: Մեր հետևորդները շատ են հետաքրքրված այս նախաձեռնությամբ և հաճախ են նշում, որ մեր շնորհիվ վերհիշել են իրենց սիրած արտիստներին»,- նշեց տնօրենը:
✅#ԹԱՏՐՈՆԻ_ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԱրտաշատի թատրոնի հիմնադիրներից են ՝ Դանիել Միլիտոնյանը , Կոստյա Ղարիբյանը , Ցոլակ Սողոմոնյանը ,…
Gepostet von Արտաշատի պետական դրամատիկական թատրոն am Montag, 29. Juni 2020
Անդրադառնալով մինչ այդ կատարած աշխատանքին՝ Նաղդալյանն ասաց, որ հունիսի սկզբից, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի աջակցությամբ հնարավորություն է ստեղծվել տասը հոգիանոց խմբերով վերսկսել աշխատանքը թատրոնում՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, որոշել են անդրադառնալ պոեզիայի ժանրին: «Կգամ» ներկայացմամբ մատուցելու են Համո Սահյանի պոեզիան: «Մենք ունենք բակ, որը բարեկարգել ենք, կառուցել ենք շարժական բեմահարթակ և մեր փորձերն իրականացնում ենք այնտեղ: Ներկայացումը գրեթե պատրաստ է, և երբ պարետատունը թույլ տա, մենք սիրով կներկայանանք հանդիսատեսին: Անգամ արտակարգ դրությունից հետո անպայման որոշ ներդրումներ ենք անելու և շարունակաբար ներկայացումներ ենք պատրաստելու բացօթյա բեմում:
Այս ճգնաժամային իրավիճակը մեզ հնարավորություն տվեց նոր գաղափարներով հանդես գալ ու կարևորել այն, ինչ ունենք»,- շեշտեց Կամո Նաղդալյանն ու հավելեց, որ ապրիլ ամսին համագործակցել են նաև դպրոցների հետ: Թատրոնի դերասանները «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում ընթերցել են այն ստեղծագործությունները, որոնք դասավանդվում են դպրոցում: Այդպես թատրոնը յուրովի նպաստել է հեռավար կրթության արդյունավետությանը:
✅#ԹԱՏՐՈՆԻ_ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ✅#ԱՄՈ_ԽԱՐԱԶՅԱՆՀայ թատրոնի պահպանման և զարգացման մեջ շատ երևելիների անուններ կարելի է թվարկել,…
Gepostet von Արտաշատի պետական դրամատիկական թատրոն am Sonntag, 28. Juni 2020