«Արտերկրներում համավարակով պայմանավորված իրավիճակը տարբեր է, ոչ ոք չի կարող երաշխավորել հանգստացողներին պաշտպանություն վարակից». Միխայիլ Միշուստին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ վարչապետը հիշեցրել է՝ ԱՀԿ-ն դեռ հանգստավայրերում կարանտինի սահմանափակումները հանելու խորհուրդ չի տվել:
«Արտերկրներում համավարակով պայմանավորված իրավիճակը տարբեր է, ոչ ոք չի կարող երաշխավորել հանգստացողներին պաշտպանություն վարակից»,-ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ առավել անվտանգ է հանգիստն անցկացնել հայրենիքում: Վարչապետի խոսքով, բազմաթիվ երկրներում տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունեն զբոսաշրջությունն ու դրա հետ կապված ոլորտները: Եվ որոշ երկրներ արդեն հայտարարում են սահմանափակումների մեղմացման մասին և բացել են հանգստավայրերը: