«Դու ունես մեկ տրամաբանական քայլի հնարավորություն, և այդ քայլը քո հրաժարականն է». Շարմազանովը՝ Փաշինյանին
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան շարժման խորհուրդը համազգային միասնությունն է, իսկ քոնը Նիկոլ ՝ ատելությունն ու երկպառակությունը…
Նախօրեին ականատես եղանք «պարոն աննախադեպ»-ի հերթական ելույթին, որտեղ նա զուգահեռներ էր անցկացնում Արցախյան շարժման և իր դըմփ-դըմփ-հու-ի միջև:
Քիչ էր մնում ասեր, թե ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է:
Բայց դե սոցիալ-պոպուլիզմն անգամ նման «շքեղություն» չի հանդուրժում:
Չէ՞ որ Նիկոլն է մերժել, կալանավորել (վկան հայտնի գաղտնալսման ձայնագրությունները), քրեական գործեր սարքել Շուշին ազատագրած Արցախի հերոսների դեմ:
Մարդ ինչքա՞ն պետք է գլորված լինի, որ զուգահեռներ անցկացնի թուրքի դեմ հաղթանակի ու իր քաղաքական հաջողության միջև:
Նիկոլ, Արցախյան շարժումը հայ ազգի միասնության խորհրդանիշն է, իսկ քո շարժումը` ազգը բաժանելու և թշնամացնելու, ատելության «պարահանդեսի» խորհրդանիշ:
Դու բացի «սև ու սպիտակ»-ի, հեղափոխականի և հակահեղափոխականի բաժանելուց, Արցախի հերոսներին դավադիր կնքելուց և ասֆալտին փռելուց այլ բան չես արել:
Ի տարբերություն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի, ով ասաց՝ իր համերաշխության ձեռքը պարզած է մնալու բոլոր հայրենակիցների առջև,դու, Նիկոլ, հերթական անգամ քո հակապետական հեղաշրջումն ես փորձում «ռեկլամ» անել:
Թե բա տեսեք, տեսեք՝ թավշյա հեղափոխությունը հասնելու է Արցախի միջազգային ճանաչման: Ինչպես միշտ խոսքեր՝ առանց գործի:
Այդ ինչպե՞ս ես հասնելու՝ Ալիևին կիրթ, նորմալ ու կառուցողական համարելո՞վ, թե՞ Ադրբեջանի համար ձեռնտու փուլային լուծման շնորհիվ:
Դատարկաբանության ժամանակը սպառվում է:
Մոտենում է գործելու ժամանակը: Դու ունես մեկ տրամաբանական քայլի հնարավորություն, և այդ քայլը քո հրաժարականն է»: