ԱԺ հանձնաժողովը նախատեսում է արտահերթ նիստ հրավիրել ԲՈԿ նախագահի հրաժարականի թեմայով
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկման էր հրավիրել սպորտ դպրոցների տնօրենների, մարզաշխարհի որոշ ներկայացուցիչների:
Մինչ բուն թեմային անդրադառնալն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ մայիսի 25-ին հանձնաժողովում տեղի է ունենալու արտահերթ նիստ՝ Բարձրագույն որակավորման կոմիտե՝ Սմբատ Գոգյանի վերջերս ներկայացրած հրաժարականի և այդ հրաժարականի հետ կապված նրա հայտարարության բովանդակության առնչությամբ:
«Մայիսի 14-ին Սմբատ Գոգյանը հայտարարություն տարածեց և նշեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ: Սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարը մինչև այսօր զբաղեցնում է այդ պաշտոնը՝ համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով: Արտահերթ նիստին հրավիրված էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը»,- ներկաներին տեղեկացրեց Արսեն Ջուլֆալակյանը: