Թայլանդում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել
Թայլանդում վերջին մեկ օրում ինչպես կորոնավիրուսով վարակվածության, այնպես էլ վարակի հետևանքով մահացության նոր դեպք չի գրանցվել:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Թայլանդի Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը: Չնայած դրական ցուցանիշին՝ նշվում է, որ վարակը դեռ անհետացած չէ:
«Ցավոք, հայտնի դարձավ, որ Եգիպտոսից ու Հնդկաստանից եկած և կարանտինի մեջ գտնվող 2 քաղաքացիների մոտ արդեն նախանշաններ կան, նրանք թեստ են հանձնել, եթե հաստատվի, ապա կհաշվարկվեն վաղվա թվերում»,-ասել է Կենտրոնի մամուլի քարտուղարը: