Հիմնական կոռուպցիոներները հանդիսանում են Հայաստանի վարչապետը և նրա կինը. Զեկույց. Компромат СНГ

Նախորդ տարվա մարտին Բրյուսելում Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ գաղտնի զեկույց է տարածվել, այս մասին նախորդ տարվա մարտի 12-ին գրել է «Компромат СНГ» տելեգրամյան ալիքը, որը հայտնի է ԱՊՀ տարածաշրջանի պետությունների ղեկավարների վերաբերյալ ուշագրավ  տեղեկություններ և արտահոսքեր հրապարակելով:

Հիմնական կոռուպցիոներները, զեկույցի հեղինակների կարծիքով, հանդիսանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը: Գողացված գումարի չափը կազմում է 1,5 մլրդ եվրո:

Կառավարությունը, որն իշխանության է եկել կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով, կառուցել է սեփական կոռուպցիոն համակարգը: Դրա առանցքում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ենթակայության տակ գտնվող հիմնադրամներն ու անձնական հաշիվները:

Վարչական եւ ուժային ճնշումների եղանակով քրեական հետապնդման եւ բիզնեսի կործանման սպառնալիքների ներքո՝ նախկին պաշտոնյաները և օլիգարխները հսկայական գումարներ են փոխանցում տարբեր հիմնադրամներին եւ անձնական հաշիվներին:

Պարզվել է, որ Դավոսի ֆորումի օրերին Աննա Հակոբյանը գտնվել է Ցյուրիխում եւ ակտիվորեն զբաղվել փաստաթղթերի ձեւակերպմանբ եւ այդ միջոցների անվտանգ տեղակայմամբ: Իսկ որպես միջնորդ եւ գործակալ հանդես է գալիս մի գործարար, ով ասոցացվում է մի շատ ազդեցիկ հայ պաշտոնյայի հետ:

Անուղղակիորեն կամ ուղղակիորեն Աննա Հակոբյանի կողմից վերահսկվող հաշվիներին [2019թ.] մարտի 1-ի դրությամբ արդեն փոխանցվել է մոտ 1,5 մլրդ եվրո:

Հիմնական մասը փոխանցվել է ստորեւ ներկայացված ցուցակի անձանց օֆշորային և անձնական հաշիվներից.

  • Միհրան Պողոսյան (Նախկին գլխավոր հարկադիր կատարող, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր),
  • Գագիկ Խաչատրյան (Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար),
  • Սամվել Ալեքսանյան (Խոշոր գործարար, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր),
  • Գագիկ Բեգլարյան (Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար),
  • Վարդան Հարությունյան (Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ),
  • Գագիկ Ծառուկյան (Խոշոր գործարար եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ-ի պատգամավոր):

Եվրոպական քաղաքական էլիտան, ֆինանսական ոլորտների ղեկավարները և խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ ցնցված են եղել այդ տեղեկատվությունից:

Աղբյուր՝ Компромат СНГ

 

Տեսանյութեր

Լրահոս