Բաժիններ՝

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել էր պատշգամբից

Մայիսի 10-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ քաղաքացի Արա Գ․-ն (ծնված 1973 թ․) գտնվում է ոչ սթափ վիճակում, նստել է պատշգամբին և հրաժարվում է իջնել։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբից ներս բերել քաղաքացուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս