Զորավարժությունների ժամանակ Իրանը սխալմամբ խոցել է իր ռազմանավը. կա զոհ
Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը զորավարժությունների ժամանակ սխալմամբ կրակել է իր նավի ուղղությամբ:
Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար Մահդի Բահտիարին: Նրա տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Օմանի ծոցում: Ռազմանավից արձակված հրթիռով խոցվել է «Konarak» նավը:
Իրանական «IRNA» գործակալությունը հայտնում է, որ ներկայում 12 մարդ հոսպիտալացված է: Նշվում է, որ դեպքից անմիջապես հետո այնտեղ են ուղևորվել շտապօգնության 10 մեքենաներ՝ տուժանծներին բուժհաստատություններ տեղափոխելու համար: Սկզբում հոսպիտալացվել է 16 մարդ, ռազմածովային անձնակազմից մեկը մահացել է, 3-ն արդեն դուրս են գրվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեպքի պատճառները պարզելու համար կատարվում է նախաքննություն: Պաշտոնական կառույցներն այլ մանրամասներ չեն հաղորդում: