Ադրբեջանն էլ Ղարաբաղն է ուզում, հետո՞ ինչ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 168.am-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ վարչապետի փոփոխության հարց բարձրացնում է հիմնականում ԲՀԿ-ն, կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ն ցանկություն ունի գրավել վարչապետի պաշտոնը, ասել է.

«Թող ուզեն, թող պահանջեն: Ադրբեջանն էլ Ղարաբաղն է ուզում, քանի տարի շարունակ` հա ուզում է, պահանջում է, բայց հետո՞ ինչ: Քաղաքական զարգացումներն ունեն իրենց օրենքները: Եթե կուսակցությունները քաղաքական վերլուծություններ անեին, նման հայտարարություններ չէին անի: Թող վերլուծեն ու տեսնեն` դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Թե չէ` հենց այնպես ժողովրդին ասել` եկե՛ք կառավարություն փոխենք, նախագահ փոխենք, անընդունելի է»:

Հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք վաղվա «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս