Բաժիններ՝

Բերման ենթարկված տղամարդու մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Ապրիլի 17-ին հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին:

Ժամը 20.30-ի սահմաններում 3-րդ բաժանմունքի քրեական հետախույզները Էրեբունու փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Հրաչյա Հովհաննիսյան փողոցի 43-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, պահում է իր օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս