«Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու… վերջ»
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս.Լավրովին։
Իսկ գո՞ւցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է, աղջիկներ եւ տղաներ։
Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ, ասենք, գրասեղանի։
Նայեք՝ կարեւորը վերջում չդառնա զոհասեղանի։
Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու.. վերջ»։
Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս.Լավրովին։Իսկ գու՞ցե խնդիրը…
Gepostet von Arpine Hovhannisyan am Mittwoch, 22. April 2020