Հրաշալի նախուտեստ՝ «Սպիտակ կակաչներ»
Բաղադրիչներ
1. Ձու
2. Սերուցքային պանիր
3. Սխտոր
4. Մայոնեզ կամ թթվասեր
5. Մանանեխ
6. Կանաչ սոխ, մաղադանոս
Պատրաստման եղանակը
1. Ձվերը խաշել, խաչաձև կտրվածք անել և զգուշորեն հանել դեղնուցը: Խառնել դեղնուցները, պանիրը, ճզմած սխտորը, մայոնեզը և մանանեխը:
2. Ձվի սպիտակուցները լցոնել միջուկով:
3. Սոխի և մաղադանոսի փնջերից ձևավորել ճյուղեր, շարել ձվերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը