Ֆրանսիական սթեյք՝ գինու սոուսով
Բաղադրիչներ
1. Սթեյքի միս
2. Սև հատիկավոր պղպեղ
3. Խոշոր աղ
4. Բուսայուղ
5. Կարագ
6. Գինի
7. Սերուցք
8. Մանանեխ
Պատրաստման եղանակը
1. Պղպեղը մանրացնել:
2. Մսի կտորը պատել աղով և պղպեղով:
3. Կարագը և բուսայուղը խառնել տապակի մեջ:
4. Միսը տապակել բոլոր կողմերից:
5. Տապակի մեջ լցնել մեկ բաժակ գինի, սերուցք, 1 թ/գ մանանեխ և 1 թ/գ կարագ: Լավ խառնել և հասցնել եռման:
6. Սթեյքը կտրատել և մատուցել սոուսի հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը