![](/banners/BeFunky-design.jpg)
Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/antonio-guterres.jpg)
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Մինչ օրս կոչին միացել են 70 պետություն, տարածաշրջանային գործընկերներ, հասարակական գործիչներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ», – ասել է Գուտերեշը:
Նա նշել է, որ համաճարակին հաջորդելու են սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը հետևանքներ, այդ թվում ` միջազգային խաղաղության և անվտանգության հետ կապված: