Ձուկը՝ պատրաստված ձվով և մայոնեզով. շատ համեղ է
Բաղադրիչներ
1. Ձուկ
2. Մայոնեզ – 2-3 ճ/գ
3. Ձու – 4 հատ
4. Կանաչ սոխ – մի փունջ
5. Պանիր
Պատրաստման եղանակը
1. Ձկան փափկամիսը լվանալ և չորացնել: Հեռացնել փշերը:
2. Փափկամիսը դնել յուղով պատված տապակի մեջ, համեմել աղով և պղպեղով:
2. Սոուսի համար խառնել ձուն, մանր կտրատված սոխը և մայոնեզը:
3. Ձկան վրա լցնել սոուսը և ավելացնել քերած պանիրը:
4. Եփել 20 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը