«Այսօր արդեն որպես վկա հրավիրվել եմ ՀՔԾ». Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է․
«Այսօր արդեն որպես վկա հրավիրվել եմ ՀՔԾ
Այսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում: Վկայի կարգավիճակը պարտավորեցնում է մասնակցել հարցաքննությանը ուստի ինչպես և խոստացել էի նման պարագայում ներկայանալու եմ վարույթն իրականացնող մարմնին: Հարցաքննությունից հետո պատրաստվում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքիր մանրամասներ հաղորդել հարցաքննությունից և ընհանրապես քրեական գործից և իրավապահների մոտիվացիայից: Հետևաբար ԶԼՄ-ներին ժամը 15:00-ին հրավիրում եմ ՀՔԾ-ի մոտ, հարցաքննությունը վստահաբար երկար չի տևելու:
Մինչ այդ, այսօր ժամը 13:00-ին պլանավորում եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալ նաև այս քրեական գործի որոշ մանրամասների»:
Այսօր արդեն որպես վկա հրավիրվել եմ ՀՔԾ Այսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու…
Gepostet von Narek Samsonyan am Donnerstag, 30. Januar 2020