«Այս պնդումը շարքային երեսպաշտություն չէ, սա նույնիսկ ռասայական սեգրեգացիա չէ: Սա մարդկային ստորություն է». Միհրան Հակոբյան

«Քառյակ մեդիայի» համասեփականատերերից Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը այն պնդումն է, թե ՍԴ նախագահին պետք է ամեն գնով հրաժարական պարտադրել, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել: Այս պնդումը շարքային երեսպաշտություն չէ, սա նույնիսկ ռասսայական սեգրեգացիա չէ: Սա մարդկային ստորություն է: Որովհետև Նիկոլ Փաշինյանն իր Ատելության կուսակցությամբ շրջապատված է նախկին իշխանության բազում կարկառուն ներկայացուցիչներով` սկսած Էրիկ Գրիգորյանից, Ֆելիքս Ցոլակյանից ու Զոհրաբ Մնացականյանից, վերջացրած վերջին պահին իրենց անցյալն ուրացած պատգամավորներով ու իրավունքի և օրենքի վրա կոշիկ սրբող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանով: Էլ չխոսենք Փաշինյանի ընտանեկան հիմնադրամներին մուծվելուց հետո մի գիշերում օլիգարխներից գործարարներ դարձածների մասին:

Սա է ստորության գագաթնակետը, երբ ժողովրդին ավանակի տեղ դրած Ատելության կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջ կզածներին ու իր դռան տակ վնգստացողներին մաքրել ու դրել է գլխին, իսկ մասնագիտական ու տղամարդկային արժանապատվություն ունեցողներին հետապնդում է` ամենստոր մենթական մեթոդաբանությամբ»։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը այն պնդումն է, թե ՍԴ…

Gepostet von Mihran Hakobyan am Freitag, 24. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս