Եթե գարեջրից հետո ձեր դեմքը կարմրում է, դադարեք խմել այն
Ալկոհոլային խմիչքները տոների և երեկույթների մեծ մասի բաղկացուցիչն են: Գարեջուր, գինի, օղի, ռոմ, կոկտեյլներ… Ո՞վ չի սիրում խմել:
Բայց եթե ձեր դեմքը կարմրում է ալկոհոլից, զգույշ եղեք: Ալկոհոլն ընդունելիս դեմքի կարմրությունը ցույց է տալիս բնածին անհանդուրժողականությունը: Սովորաբար դա դրսևորվում է նաև սրտխառնոցով, գլխացավերով և սրտի զարկերի արագացումով:
Դա պայմանավորված է մարմնում ացետալդեհիդի կուտակմամբ: Այն խիստ թունավոր և քաղցկեղային նյութ է: Լյարդում ալկոհոլը վերածվում է ացետալդեհիդի, բայց գրեթե անմիջապես վերածվում է ավելի անվնաս ացետատի: Սա՝ այն դեպքում, եթե դուք չունեք բնածին անհանդուրժողականություն: Իսկ եթե ունեք, ապա ացետալդեհիդը շատ ավելի երկար է փոխարկվում ացետատի:
Արդյունքում, դուք արագ հարբում եք, զգում եք ծանր հետևանքներ, և երկարաժամկետ հեռանկարում մեծանում է բերանի և կոկորդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Բնածին անհանդուրժողականությունը չի բուժվում: Այն առավել տարածված է չինացիների և Արևելյան Ասիայի մյուս բնակիչների շրջանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը