Կանադայում վիճակախաղի տոմս է վաճառվել 53 մլն դոլար ջեքփոթով
Կանադայում վիճակախաղի տոմս են վաճառել երկրի պատմության մեջ խոշորագույն՝ 70 մլն կանադական դոլար գումարի (ավելի քան 53 մլն ԱՄՆ-ի դոլար) ջեքփոթով: Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով Օնտարիոյի Վիճակախաղերի եւ ազարտային խաղերի կորպորացիային (OLG)։
Ինչպես նշվում է, Lotto Max ազգային վիճակախաղի շահած տոմսը վաճառվել է Բրամպտոն քաղաքում, որը գտնվում է Օնտարիո նահանգում:
Բացի այդ, խաղարկվել է վեց տոմս՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն կանադական դոլար (մոտավորապես 770 հազար ԱՄՆ-ի դոլար) մրցանակով: Դրանք նույնպես ձեռք են բերվել Օնտարիոյի նահանգի տարբեր շրջաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: