«Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են. Կան համապատասխան ձայնագրություններ». Թովմաս Թորոսյանան
ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Թորոսյանանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:
Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»։
Հարգելի հայրենակիցներ,ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան…
Gepostet von Tovmas Grigoryan am Sonntag, 22. Dezember 2019