Բաժիններ՝

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին:

Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ օրենքների նախագծի փաթեթի ընդունմամբ կբարձրանա համատիրության անդամների պատասխանատվությունը և կստեղծվի հանրային միջոցների արդյունավետ բաշխման համակարգ: Ըստ հեղինակի՝ փոփոխությունները միտված են նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն և թափանցիկությանը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 27-ին օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս