Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է հինգերորդ անգամ
Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Այդ մասին, վկայակոչելով զույգին ծանոթ աղբյուրի, հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Աղբյուրի տվյալներով՝ Պետրոսյանը եւ Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին:
74-ամյա արտիստի համար այն դարձել է հինգերորդը: Երեք օր առաջ հումորիստի կինը սպիտակ ծաղկեփնջի լուսանկար էր հրապարակել Instagram-ում, եւ մեկնաբաններից շատերն այդ ժամանակ ենթադրեցին, որ դրանք հարսանեկան ծաղիկներ են: Հավանաբար, ձմռան առաջին հանգստյան օրերին անցկացված ընտանեկան հանդիսությունը նվիրված է եղել հենց այդ իրադարձությանը: Բրուխունովան աշխատում էր հումորիստի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքի ադմինիստրատոր: Այնուհետեւ նա զբաղվել է ցանցում Պետրոսյանի էջով, իսկ ավելի ուշ դարձել նրա օգնականը եւ տնօրենը: 2018 թվականի նոյեմբերին Պետրոսյանը բաժանվել էր Ստեպանենկոյից: