Բաժիններ՝

Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն է հայտնել

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման գնալ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է Իրանում ձերբակալված ամերիկացի ուսանող Վան Սիյուեին իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանիի հետ փոխանակելու մասին, որը ձերբակալվել էր ԱՄՆ-ում:

«Մեր սկզբունքն է՝ (փոխանակումը) բոլորին՝ բոլորով: Մենք առաջվա պես դա ենք պնդում»,-ասել է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում, հավելելով, որ Իրանի իշխանություններն ուրախ են կայացած փոխանակումից:

Նրա խոսքով՝ Իրանը, ելնելով մարդասիրական նկատառումներից, համաձայնել է ազատ արձակել ամերիկացի ուսանողին: Փոխանակման գործում իր դերն է խաղացել նաեւ ամերիկացի նախկին պաշտոնյան, որն Իրանին ուղերձ էր հղել դրա վերաբերյալ, հավելել է Ռաբիին, սակայն չի նշել նրա անունը:

Հարցին, թե կարող է արդյոք փոխանակումը հող ստեղծել ԱՄՆ-ի հետ այլ թեմաների շուրջ բանակցությունների համար, նա պատասխանել է, որ Իրանի դիրքորոշումն առաջվանն է՝ ԱՄՆ-ի հետ 5+1 ձեւաչափով (Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ) բանակցությունների համար Վաշինգտոնն առաջին հերթին պետք է չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս