Բաժիններ՝

Հայտարարվել են տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանները

Կինեմատոգրաֆի մասին աշխարհում խոշորագույն տվյալների բազան եւ կայքը՝ Internet Movie Database (IMDB)-ը, ներկայացրել է 2019 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանների ու դերասանուհիների վարկանիշը: Ցուցակը կազմվել է՝ հիմնվելով STARmeter IMDbPro շաբաթական չարթի տվյալների վրա, որը ձեւավորվում է՝ ելնելով կայքում դերասանների էջերի փաստական դիտումներից։

Տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհին դարձել է Բրի Լարսոնը, որը Կապիտան Մարվելի դերն է խաղացել Մարվել կինոաշխարհում: Պորտալի վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Էրին Մորիարտին: Նա «Անտուն տղաներ» սերիալում նկարահանվել է «Սթառլայթ» գերհերոսուհու դերում:
Նրան հաջորդում է Էմիլյա Քլարքը՝ Դեյներիս Թարգարիենը՝ «Գահերի խաղից»:

Ցուցակում տեղ են գտել՝ արքայադուստր Ժասմինի դերակատարուհի Նաոմի Սքոթը, Դակրե Մոնտգոմերին՝ «Շատ տարօրինակ բաներ» սերիալից, Զաքարի Լիվայը՝ ըստ DC կոմիքսների «Շազամ» ֆիլմից: Վարկանիշի վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ տեղերն զբաղեցրել են Քիանու Ռիվզը, Ռոզա Սալազարը եւ Մարգո Ռոբին:

Տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող տասը դերասանների ցուցակը եզրափակում է Հոակին Ֆենիքսը՝ որը Ջոկերին է մարմնավորել համանուն ֆիլմում:
«Ջոկեր»-ը դարձել է կոմիքսի հիման վրա նկարահանված ամենահաջողված նախագիծը, ինչպես նաեւ ամենահասութաբեր ֆիլմը՝ R վարկանիշով:

Վարկանիշը կազմել են վերջին տարվա ընթացքում պորտալում արված որոնողական հարցումների հիման վրա՝, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս