Սիրիայի կառավարական ուժերը կասեցրել են ապստամբների հարձակումը Հալեպի ավիաբազայի վրա

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հաջողվել է կասեցնել ապստամբների հարձակումը Հալեպ քաղաքից քիչ հեռու գտնվող ավիաբազայի վրա:

Ռասմ ալ Աբուդ ավիաբազան այն մի քանի բազաներից մեկն է, որ ենթարկվել է ապստամբ ուժերի հարձակմանը: Ընդդիմադիրները հարձակումներ գործելով նման օբեկտների վրա, նպատակ ունեն սահմանափակել կառավարական ուժերի կողմից մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների կիրառումը ցամաքային գործողություններին օժանդակելիս:

Մարտերը շարունակվում են Հալեպում, Դամասկոսի արվարձաններում, ինչպես նաև այդ երկրի որոշ այլ շրջաններում:

Տեսանյութեր

Լրահոս