«11 ամիս՝ առանց երաժշտության, ժպիտների, երջանկության»․ Մոուրինիոն հեգնել է Պոչետինոյին
Ժոզեն կարծես վերադառնում է ամբողջ ուժով: Առաջին ասուլիսում նա ասաց, որ ինքը դարձել է ավելի համեստ, և գովեց Պոչետինոյի աշխատանքը: Բայց առաջին խաղից հետո լրագրողների հետ զրույցում Մոուրինիոն նախ՝ հեգնեց Պոչետինոյին, հետո նշեց հանդերձարանում բացասական մթնոլորտի մասին։
««Վեստ Հեմին» հաղթելը շատ կարևոր էր: 11 ամսվա հանդերձարանում երաժշտություն, ժպիտներ, երջանկություն չկար: Բայց խաղացողները հաղթեցին:
Ես զգացի, որ խաղացողները չգիտեն, թե ինչպես եմ ես վերաբերվում հանդերձարանում երաժշտություն միացնելուն։ Մարզաբազայում ևս երաժշտությունը շատ ցածր էր։ Գուցե այդ տղան էր (Պոչետինոն) արգելել դա։
Բայց ֆուտբոլիստների համար նախատեսված հանդերձարանը տուն է: Նրանք կարող են անել՝ ինչ ուզում են: Երբ ճանապարհորդում ենք, ես սիրում եմ երաժշտություն լսել խաղից հետո: Մենք պետք է գնահատենք հաղթանակը, քանի որ հաղթելն այդքան էլ հեշտ չէ:
Այս անգամ երաժշտությունը շատ բարձր էր: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ երաժշտություն է նվագում: Ինձ համար կարևոր է, որ խաղացողներն ուրախացան»:
2019 թվականի հունվարի 20-ից «Տոտենհեմը» միայն 3 արտագնա հաղթանակ էր տարել՝ բոլորն էլ Չեմպիոնների լիգայում («Բորուսիա», «Այաքս» և «Ցրվենա Զվեզդա»): Պրեմիեր լիգայում ամեն ինչ շատ տխուր է. Նրանք անցած մրցաշրջանի վերջին խաղում պարտվեցին բոլոր 9 արտագնա հանդիպումներում։ Ժոզեն հաղթեց առաջին արտագնա խաղում:
Նախկինում Մոուրինիոն նախատել էր «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին, ովքեր բարձր երաժշտությամբ տոնել էին հաղթանակը՝ կոչելով դա անհարգալից վերաբերմունք մրցակցի նկատմամբ։
Սիրարփի Աղաբաբյան