Բաժիններ՝

Ոստիկանության ու մաքսային ծառայության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում թմրամիջոցներ են հայտնաբերել

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ Բագրատաշենի սահմանային անցակետում մաքսային զննության ենթարկեցին Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։

Հայտնաբերվեցին շագանակագույն հետքերով կաթուցիչ ու 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զքանգված։ Զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան։ Շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ՝ ընդհանուր 7 կիլոգրամ։ Հայտնաբերվածներն առգրավվել են։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930