«Քոչարյանի և Գրիգորյանի գործերից տեղեկտություններ չունեմ, ՄԻԵԴ-ում դրանով այլ դատավոր է զբաղվում». Նախկին ՄԻՊ

Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԻԵԴ-ում դատավոր Արմեն Հարությունյանի խոսքով՝ ի պաշտոնե ինքն իրավունք չունի կարծիք հայտնելու այս կամ այն դատավարական գործընթացի վերաբերյալ, ուստի կխուսափի այդ ամենի վերաբերյալ որևէ կարծիք հայտնել:

168.am-ի հարցին՝ վերջին աղմկահարույց ձերբակալություններից, այդ թվում՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունից հետո, շատ իրավաբաններ պնդում են, որ Հայաստանում մարդու իրավունքները համատարած խախտվում են, կիսո՞ւմ է այդ կարծիքները, նախկին ՄԻՊ-ը պատասխանեց, որ որևէ բան ասել չի կարող, քանի որ 11  տարի գտնվում է Հայաստանից դուրս և իրավունք չունի գնահատականներ տալու երկրի ներսում տեղի ունեցող այդ գործընթացներին, քանի որ որպես ՄԻԵԴ դատավոր՝ նման իրավասություններ չունի:

«Բոլոր գործերը ներպետական ատյանները սպառելուց հետո գալիս են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ էլ քննում են՝ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ: Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,- նշեց Արմեն Հարությունյանը:

Հետաքրքրվեցինք նաև, թե Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի գործերից, որոնք գտնվում են ՄԻԵԴ-ում, որևէ տեղեկատվություն ունի՞, նա պատասխանեց, որ դրանք իր իրավասության ներքո չեն, և տեղեկություններ չունի, քանի որ այդ գործերով զբաղվում են այլ դատավորներ:

Ապօրինի որդեգրման հետ կապված նա նույնպես ոչինչ չասաց՝ նշելով, որ որևէ տեղեկություն չունի:

Նա նաև զերծ մնաց գնահատականներ տալ Հայաստանում խոսքի ատելության չափերի հետ կապված, միայն նշեց դա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս