Բաժիններ՝

Ռեփեր Stormzy-ը հրապարակել է Own It թրեքը՝ Էդ Շիրանի մասնակցությամբ

Բրիտանացի հիփ-հոփ կատարող Stormzy-ը You-Tube-ում ներկայացրել է Own It թրեքը, որը ձայնագրվել է երաժիշտներ Էդ Շիրանի եւ Burna Boy-ի հետ համատեղ։ Երգը տեղ է գտել ռեփերի նոր, թվով երկրորդ Heavy Is The Head ստուդիական ալբոմում, որի ռելիզը պլանավորված է դեկտեմբերի 13-ին:

Թրեք-թերթիկը կազմում են 16 կոմպոզիցիաներ, այդ թվում՝ ավելի վաղ թողարկված Sounds of the Skeng-ը, Crown-ը, Vossi Bop-ը, Wiley Flow-ը:

Խտուդիական ալբոմում կներառվեն նաեւ այն երգերը, որոնք ձայնագրվել են ռեփեր Headie One-ի եւ Գաբրիելա Ուիլսոնի հետ, ով ավելի հայտնի է H.E.R կեղծանվամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս