Բաժիններ՝

Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում հետազոտվել են գրավոր ապացույցները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթացող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում հետազոտվեցին գրավոր ապացույցները: Ըստ հաջորդականության դատարանը պետք է անդրադառնար տեսանյութերի զննությանը, սակայն դատարանում համապատասխան տեխնիկա առկա չէր: Այն ապահովելու համար դատարանը հետաձգեց դատական նիստը:

Դատավոր Մանուկյանը հաջորդ դատական նիստը նշանակեց 2020 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս