Մոուրինիոն հունվարին ֆինանսական միջոցներ չի ստանա
«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի կարողանա ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ըստ The Guardian-ի՝ պորտուգալացի մասնագետին տեղեկացրել են, որ նա պետք է աշխատի ներկայիս կազմի հետ, քանի որ հունվարին ակումբը տրանսֆերների գումար չի ունենա:
«Տոտենհեմը» երեկ հայտարարել է Մոուրինիոյի նշանակման մասին, իսկ մարզչի պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:
12 տուրից հետո «Տոտենհեմը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի աղյուսակի 14-րդ տեղը: Չեմպիոնների լիգայում չորս խաղից հետո լոնդոնցիները «Բավարիայից» հետո խմբում երկրորդն են:
Սիրարփի Աղաբաբյան