ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի ներկայացրած օրինագծի` երկրորդ անգամ արգելափակման շուրջ հանրապետական սենատորը պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։

Նոյեմբերի 13-ին կայացած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։

Տեսանյութեր

Լրահոս