
Գեղամա լեռներում կորած Գեղամ Օհանյանն ու նրա ընկերը գտնվել են

Գեղամա լեռներում նախօեին կորած քաղաքացիները հայտնաբերվել են: Նշենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:
Պարզվել էր, որ Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը: Գ.Օհանյանն ու նրա ուղեկիցները մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Էս էլ Գեղամը, դե լայքեք»։
https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/2852710794759917