«Անկեղծ գտնվեցիք ու ասացիք, թե ինչո՞ւ են այս հարձակումները Սահմանադրական դատարանի դեմ».  Ալվինա Գյուլումյանը՝ Դանիել Իոաննիսյանին

Այսօր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ ի դեմս քննարկմանը ներկա Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի, ՍԴ-ին մեղադրեց «նախկին կոռումպացված համակարգի մեջքին» կանգնելու համար:

«Սահմանադրական դատարանը խնդիր է նախկին կոռումպացված համակարգի հանցագործ ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու ճանապարհին: Սա է հիմա քաղաքացիների ընկալումը Սահմանադրական դատարանի»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Ալվինա Գյուլումյանի պատասխանը չուշացավ:

«Դուք վերջում բավականին անկեղծ գտնվեցիք ու ասացիք, թե ինչո՞ւ են այս հարձակումները Սահմանադրական դատարանի դեմ: Շատ անկեղծ գտնվեցիք: Բայց ասեմ, որ մեր քաղաքացիները կարող են ավելի քան վստահ լինել, որ որևէ հակասահմանադրական օրենք, որը կմտնի ՍԴ, որի վերաբերյալ դիմում կլինի ՍԴ-ում, չի կարող մնալ ուժի մեջ»,- շեշտեց ՍԴ անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս