ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 36 հարց:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Տարածքային կառավարման մասին, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Ազգային ժողովում կքննարկվեն նաև ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին և «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Պատգամավորները կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին օրենքների նախագծերը:

Տեսանյութեր

Լրահոս