«Ի տարբերություն Հայաստանի այսօրվա ղեկավարների՝ Լավրովը բարձրաձայնեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա։

Նախկինում խոսելով Արցախյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանն առաջարկում էր 3 ժողովուրդների համար ընդունելի լինելու սկզբունքը, ինչը շատ բուռն քննադատության արժանացավ Հայաստանի ներսում։

Եվ ահա այսօր Ռուսաատանի ԱԳ նախարար Լավրովին նա փաստացի ասել է 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին։

Առաջին հայացքից սա չնչին տարբերություն է, սակայն իրականում խորքային մեծ իմաստ ունի։

Եթե առաջին տարբերակը մաքուր եւ վտանգավոր պոպուլիզմ էր, ապա երկրորդը՝ բանակցային գործընթացի սկզբնավորումից մինչ այսօր գոյություն ունեցող բանակցային տրամաբանություն։

Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին այս բացահայտման համար։ Նաեւ այն բանի համար, որ ի տարբերություն Հայաստանի այսօրվա ղեկավարների՝ բարձրաձայնեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Լավրովի խոսքերից պարզ դարձավ նաեւ, որ բանակցային սեղանին մեր օրոք բանաձեւված սկզբունքներն են, ինչքան էլ Փաշինյանը հայտարարի սեփական կետից գործընթացը շարունակելու մասին։

Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկությանը, ապա, ավաղ, այն փաստացի գերակա չի դիտվում ռուսական կողմի համար։

Լավրովի այցի այլ ուղերձների մասին կարտահայտվեմ առանձին»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10219720338417099

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930