Ձմռանը «Ռեալը» ֆուտբոլիստներ չի գնի: Սա Պերեսի որոշումն է
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» չի ստորագրելու նոր խաղացողների:
As-ի համաձայն՝ հունվարին գնումները մերժելու որոշումը կայացրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ հիմնվելով թիմի մարզիչների զեկույցի վրա:
Մադրիդյան ակումբը կարող է փոխել իր դիրքորոշումը միայն խաղացողների՝ լուրջ վնասվածքներ ստանալու կամ թիմից ինչ-որ մեկի պլանավորված հեռանալու դեպքում:
Պերեսն ակնկալում է, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կօգտագործի անցած ամռանը ձեռք բերված ֆուտբոլիստներին։ Նրանց մադրիդյան ակումբը գնել է, ընդհանուր առմամբ, 303 միլիոն եվրոյի դիմաց:
Սիրարփի Աղաբաբյան