«Սա անկախ մամուլի ոչնչացման ամենակարճ ճանապարհն է». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանելը
Թվում էր, թե պիտի որ անցած լինեին ժամանակները, երբ երկրի նախագահները, օրինակ, հարցազրույցի էին հրավիրում իրենց քիմքին հաճո լրատվամիջոցների և իրենք իրենց համար ապաահովում ջերմոցային պայմաններ, որպեսզի հանկարծ «ստանդարտից» դուրս մի լրագրող լրատվական իդիլիան չխախտի ու գծագրված սցենարից դուրս հարցեր չտա։
Բայց, պարզվեց, դա մեզ միայն թվում էր:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը երեկ Հոկտմեբերի 27-ի թեմայով քննարկմանն ուղղակի թույլ չտվեց ներկա լինել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների և անընդունելի լեքսիկոնով նրանց հրավիրեցին դուրս: Փաստորեն, հիմա էլ լրատվական դաշտի սևեր ու սպիտակներ կա, հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, և սա անկախ մամուլի ոչնչացման ամենակարճ ճանապարհն է:
Եթե դու որոշել ես զբավել քաղաքականությամբ, կամ քաղաքացիական ակտիվիստ ես, ապա պատրաստ պիտի լինես պատասխանելու ցանկացած լրատվամիջոցի` նույնիսկ ամենածանր և երբեմն` այո, պրովոկացիոն հարցերին: Լրատվամիոցների «սելեկցիա» անելով մենք մեր մամուլը, որը անկախության մեր կարևորագույն ձեռքբերումներից էր, կարող ենք կամաց-կամաց մոտեցնել մեր տոտոլիտար հարևանի պատերին:
Դա չպիտի թույլ տալ:
Ու ես որպես նախկին լրագրող և որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ երեկվա տգեղ եւ վտանգավոր միջադեպը»:
Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանելը Թվում էր, թե պիտի որ անցած լինեին ժամանկաները,…
Gepostet von Naira Zohrabyan am Dienstag, 29. Oktober 2019