Մեսսին՝ անձնական կյանքի, սովորությունների, սիրելի աղանդերի մասին
Այս շաբաթ Լեո Մեսսին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»՝ եվրոպական բոլոր լիգաներում մրցաշրջանի լավագույն ռմբարկու դառնալու համար: Մրցանակաբաշխությունից հետո «Բարսելոնայի» հարձակվողը պատասխանեց Marca-ի հարցերին:
Ի՞նչն է ամենից շատ դուր գալիս Անտոնելայի մեջ
«Անկեղծ ասած, հիանում եմ ամեն ինչով: Նա շատ լավ հատկություններ ունի։ Զարմանում եմ, թե ինչպես է նա ամեն օր դիմանում առօրյային․ նա միշտ լավ տրամադրություն ունի և միշտ հեշտությամբ է լուծում խնդիրները: Նա շատ խելացի և շքեղ է կյանքի բոլոր ոլորտներում»:
Ավագ որդին՝ Տիագոն
«Տիագոն շուտով կդառնա յոթ տարեկան, բայց չնայած իր տարիքին, նա շատ հասուն է և շատ խելացի: Նա ջենտլմեն է: Չիրոն կարծես Մատեոն լինի, կամ գուցե նա նույնիսկ իրենից ավելի չար է, կտեսնենք»:
Սիրած իսպանական ուտեստը
«Միշտ ասում եմ, որ դա տապական է, միլենեսը (արգենտինական շնիցելը) կամ պաստան: Ես սիրում եմ սովորական սնունդ»:
Մատեն՝ սիրելի խմիչք
«Ինձ դուր է գալիս տաք և դառը մատեն: Ես նախկինում քաղցր էի խմում, բայց հետո ընտելացա թթու համին»:
Քաղցրավենիք
«Ես սիրում եմ շոկոլադ ուտել: Ինձ դուր է գալիս նաև Դուլսե դե լեչեն (կարամելի սոուս) և պաղպաղակը: Ես առհասարակ սիրում եմ քաղցրավենիք: Փորձում եմ շատ քաղցր չուտել, բայց դա ինձ դուր է գալիս»:
Սովորություններ
«Ես շատ սովորություններ ունեմ։ Քնելուց առաջ ես սիրում եմ սեղան պատրաստել առավոտվա համար, այնպես որ նախաճաշի ժամանակ ամեն ինչ տեղում լինի: Երբ ես տուն եմ գալիս, կոշիկներս անմիջապես հանում եմ, նույնն եմ անում, երբ գալիս եմ ընկերներիս այցելելու: Կան այլ սովորություններ, բայց ես ուզում եմ դրանց մասին չխոսել»։
Սիրարփի Աղաբաբյան