«Ես չեմ հրաժարվում Օզիլից»․ Էմերի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է թիմի կիսապաշտպան Մեզութ Օզիլի մասին:
«Օզիլը լավ աշխատեց նախախաղային պատրաստության ընթացքում, բայց հետո հայտնվեց նրա և Կոլաշինացի խնդիրը, որից հետո նա հիվանդացավ: Այնուհետև նա բաց թողեց շատ մարզումներ՝ աշխատելու և մարզավիճակը պահելու համար:
Անցած երկու կամ երեք շաբաթվա ընթացքում նա ավելի լավն է դարձել մարզումների ընթացքում, կարծում եմ ՝ նա լավ է: Ես նրանից չեմ հրաժարվում: Եթե նա պատրաստ լինի և ամեն օր մարզումներում լավ տպավորություն թողնի, ապա կկարողանա խաղալ:
Իմ գաղափարն այն է, որ յուրաքանչյուր խաղացող օգտագործվի, և Օզիլը մեկն է նրանցից: Նա ունի հիանալի հմտություններ և որակներ, որոնք մեզ պետք կլինեն հաջորդ խաղերում:
Ես ուրախ եմ, որ նա ամեն օր բարելավվում և մարզվում է: Նախկինում մարզման ժամանակ այլ ֆուտբոլիստներ նրան գերազանցում էին: Հիմա իմ վերաբերմունքը նրա հանդեպ ամեն օր բարելավվում է»,- ասել է Էմերին:
Այս մրցաշրջանում Օզիլը մասնակցել է Պրեմիեր լիգայի միայն մեկ խաղի:
Սիրարփի Աղաբաբյան