Բաժիններ՝

Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյա փաստաբանի դիմումը մերժվել է. «Փաստինֆո»

Քննչական կոմիտեն մերժել է «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը: «Իհարկե կբողոքարկենք, բայց սա խոսում է այն մասին, որ պետությունն իր պարտականությունները չի ցանկանում կատարել»,- նշել է Փոստանջյանը: Նրա փոխանցմամբ՝ դիմումը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

«Ըստ էության, չի գնահատել, որ այդ անձանց գործողությունները հնարավոր սպառնալիք կարող են լինել: Փաստացի չի արձագանքել»,- ասել է Փոստանջյանը: Որոշումը կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի փաստաբանը գրավոր դիմել էր նրա անվտանգությունն ապահովելու նպատակով պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Դիմումում որպես հիմք մատնանշվել էր «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման գործով ներգրավված Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս