«Ես վնասվածքներ կստանայի, եթե այդպես չանեի»․ Նեյմարը՝ Ռոնալդոյին
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է Ռոնալդոյի այն հարցին, թե ինչու է հաճախ ընկնում խաղադաշտում։
«Քո խաղաոճը շատ անգամներ հակասություններ է առաջացնում: Ես խոսել եմ քո հայրիկի հետ, և նա ասաց, որ դու դա անում ես՝ վնասվածքներից խուսափելու համար՝ քո մարմնի առանձնահատկությունների պատճառով: Նա ասաց, որ սա միջոց է պաշտպանելու ինքդ քեզ, քանի որ դու ավելի նիհար ես եղել, քան մնացածը, և քեզ պաշտպանելու ամենահեշտ ճանապարհը ընկնելն է եղել»,- ասել է Ռոնալդոն:
«Ես վնավսածքներ կստանայի, եթե այդպես չանեի։ Դու պետք է պաշտպանես ինքդ քեզ, քանի որ ոչ ոք դա չի անի քեզ համար»,-պատասխանել է Նեյմարը:
Սիրարփի Աղաբաբյան