«Հուսով ենք, որ Մեսսին կկարողանա շատ ավելին տալ «Բարսային» առաջիկա խաղերում». Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին:
«Նա համարյա ամբողջությամբ մարզավիճակ է հավաքել: Վերջերս Լիոնելը խաղաց 90 րոպե և գոլ խփեց: Գոլը միշտ վստահություն է տալիս հարձակվողներին:
Մեսսին պետք է դանդաղ շարժվի՝ հիանալի մարզավիճակ հավաքելու համար:
Հուսով ենք, որ նա կկարողանա մեզ շատ ավելին տալ առաջիկա հանդիպումներում»,- ասել է Վալվերդեն:
Սիրարփի Աղաբաբյան